ՆկարագրությունՏեխնիկական բնութագիրԿոմունիկացիաներՊատկերասրահՎաճառքՆկարագրություն Համալիրի ճիշտ տեղակայման և դիրքային գրավչության շնորհիվ առաջարկվող բնակարաններն ունեն անհրաժեշտ բնական լուսավորություն, պահանջվող արևային ժամանակահատված և հրաշալի տեսարան։ Առաջարկվող բնակելի համալիրը շահավետորեն առանձնանում է իր դասական և ժամանակակից ոճերի յուրօրինակ համադրությամբ, արդի քաղաքաշինության նորմերին համապատասխանող բարձր սեյսմակայունությամբ և բնակարանների հարմարավետ նախագծերով: Շենքն ունի 15 վերգետնյա հարկ, որի առաջին հարկում տեղակայված են լինելու հասարակական սպասարկման տարածքներ: Շենքում նախատեսված է 16 ստորգետնյա ավտոկայանատեղի, իսկ տեղադրված մարդատար /մինչև 8 հոգի/ և բեռնատար /մինչև 12 հոգի/ բարձրորակ վերելակները կսպասարկեն նաև նշված ավտոկայանատեղերը: Շենքում գործելու է տեսահսկման և հրդեհային ահազանգման համակարգեր, պահակային ծառայություն, վթարային էլեկտրասնուցում և ջրամատակարարում, ինտերնետ կապ, կաբելային հեռուստատեսություն: Շենքի հարակից տարածքը բարեկարգվելու, կանաչապատվելու և լուսավորվելու է: Շահագործումից հանձնելուց հետո շենքի հարակից տարածքների լուսավորման, մաքրման, պահպանման, վերելակի և պոմպակայանի սպասարկման և այլ ծառայություններ կազմակերպելու նպատակով շենքի ընդհանուր ժողովի կողմից ստեղծվելու է կառավարման մարմին։ Բնակարանները հանձնվելու են էլեկտրականության, ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման հանգույցներով, ներքին պատերը բաժանած՝ ըստ հատակագծի, հատակները սվաղված, պատերի գաջե աշխատանքները իրականացրած, առանց ներքինհարդարման և ներքին կոմունիկացիաների, տեղադրած մուտքի բարձրորակ դուռ, արտաքին դներ և լուսամուտներ՝ առանց լուսամուտագոգերի: Ավտոկայանատեղիները շահագործման համար կհանձնվեն պատրաստի հարդարված (բետոնե հատակ փայլեցրած, պատերը և սյուները ներկված, լուսավորությունը մոնտաժված, գծանշումները կատարված) վիճակում: Հասարակական նշանակության տարածքները շահագործման կհանձնվեն մինչև Օբյեկտ հասցված էլեկտրականության, ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման ենթակառուցվածքներով, որոնք կլինեն միացված համապատասխան համակարգերին և պիտանի կլինեն օգտագործման ըստ դրանց նշանակության, ներքին պատերը բաժանված վիճակում՝ ըստ հատակագծի, հատակների սվաղը և պատերի գաջե աշխատանքները իրականացրած, առանց ներքին հարդարման և ներքին կոմունիկացիաների, տեղադրած մուտքի դուռ և ապակյա վիտրաժները: ՇԵՆՔԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՒ ԷՍԹԵՏԻԿ ՏԵՍՔԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԿՈՎ ԱՐԳԵԼՎԵԼՈՒ Է ՇԵՆՔԻ ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵՄԵՆՏՆԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Տեխնիկական բնութագիր Բնակարաններ 108 Ստորգետնյա ավտոկայանատեղի 14 Հասարակական տարածք 540.6քմ Բեռնել հատակագիծը Կոմունիկացիաներ Մոտակա դեղատուն 301-900մ Մոտակա սուպերմարկետ 301-900մ Մոտակա դպրոց 0-300մ Մոտակա մանկապարտեզ 301-900մ ՊատկերասրահՎաճառք 1SQ REALTY Հեռ.՝ +374 60 380 380
Կարդալ