Կառույցը կազմված է 1 ստորգետնյա և 6 վերգետնյա հարկերից՝ վերջին հարկը ետնահանջով։

Առաջին հարկում նախատեսվում է 1 բնակարան և 1 հասարակական տարածք՝ առանձնացված մուտքով։

Տիպային հարկերում նախատեսվում է 3, իսկ վերջին հարկում՝ 2 բնակարան։

Տանիքը հարթ է, պարապետներով, կազմակերպված արտաքին ջրահեռացմամբ։ Աստիճանավանդակից ունի սպասարկող ելք դեպի տանիք։ Աստիճանավանդակների դռները հակահրդեհային են և ինքնափակվող։

Ստորգետնյա հարկը նախատեսված է որպես ավտոկայանատեղի՝ 12 ավտոմեքենայի համար։

Ավտոկայանատեղիում (նկուղային հարկ) աստիճանավանդակի և վերելակի դիմաց նախատեսված է  նախամուտք-անցախցեր։ Վերելակը կառուցված է հակահրդեհային դռներով և ավտոմատ հակածխային հորանով։ Ավտոկայանտեղին նախագծված է ըստ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության, հարկ եղած դեպքում ապաստարան ծառայելու համար։

Բնակարաններ 15
Ստորգետնյա ավտոկայանատեղի 12
Հասարակական տարածք 79.10քմ

Բեռնել հատակագիծը
Մոտակա դեղատուն 0-300մ
Մոտակա սուպերմարկետ 301-900մ
Մոտակա դպրոց 0-300մ
Մոտակա մանկապարտեզ 0-300մ
Դեպի վեր