Երևանի կենտրոնից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա՝ Ծիծեռնակաբերդի 9/1 հասցեում կառուցվում է Dalan Technopark-ը։

Dalan Technopark-ը 1SQ-ի կողմից կառավարվող ամենամասշտաբային նախագիծն է։

Այն բիզնես էկոհամակարգ է, որն առաջարկում է իր տեսակի մեջ առաջին ժամանակակից աշխատանքային տարածքը տարածաշրջանում, որը նախագծված է և կառուցվում է միջազգային LEED և BOMA ստանդարտներով։

Dalan-ը Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնն է։ Այն ձևավորվում է որպես նոր ստանդարտներ թելադրող բիզնես միջավայր, որը համախմբելու է արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու ենթակառուցվածքները։

Դալան տեխնոլոգիական կենտրոնը ունենալու է 154․000 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3000 օֆիսային աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից և ներառելու է`

34.300 քմ A դասի գրասենյակային տարածք

5500 քմ ցուցահանդեսների սրահ

1600 քմ կոնֆերանս դահլիճ

500 քմ միջոցառումների դահլիճ

1000-ից ավելի ավտոկայանատեղի

4300 քմ սպորտ կենտրոն ու լողավազան

9000 քմ հյուրանոց

6000 քմ ռեստորան, ֆուդ կորտ և սննդի այլ կետեր

հասարակական նշանակության այլ տարածքներ

Դեպի վեր