ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ
ՆԱԽԱԳԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
1SQ ընկերությունը հիմք է դրել կառուցապատման ոլորտում նոր մշակույթի ձևավորմանը՝ կառավարելով նախագծերը գաղափարի ստեղծման փուլից մինչև շահագործման հանձնումը Իմանալ ավելին
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ
ՆԱԽԱԳԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
1SQ-ն կառուցապատման ոլորտում է 2018թ․-ից և զբաղվում է ՀՀ ողջ տարածքում բնակելի շենքերի, համալիրների, հյուրանոցների և բիզնես կենտրոնների կառուցապատման կառավարմամբ։ Իմանալ ավելին
Մենք համակարգում ենք նախաշինարարական և շինարարական փուլերի աշխատանքները՝ ապահովելով արդյունավետ համագործակցություն կառուցապատման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար։ Իմանալ ավելին ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ
ՆԱԽԱԳԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

1SQ-ի մասին

1SQ Estate development ընկերությունն արդեն 8 տարի հանդիսանում է առաջատար և վստահելի գործընկեր կառուցապատման շուկայում ներդրումներ իրականացնող գործարարների համար։ Նախագծերի գրագետ կառավարման շնորհիվ՝ ընկերությունն ապահովում է լավագույն արդյունք ներդրողների համար։

6

ընթացիկ
նախագիծ

15

ավարտված
նախագիծ

8

տարի
ոլորտում

Մեր հաճախորդներն են

Ներդրողներ, ովքեր ցանկանում են շահավետ ներդրում կատարել կառուցապատման ոլորտում, բայց չունեն համապատասխան փորձ, մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային ռեսուրսներ այդ ամենը կազմակերպելու և վերահսկելու համար Գործարարներ, ովքեր կառուցապատում իրականացնելու համար լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք ունեն և փնտրում են ներդրումներ ներգրավելու և նախագիծն իրագործելու ճանապարհներ Մարդիկ, ովքեր ունեն կառուցապատման նախագծերի հեռանկարային գաղափարներ և փնտրում են դրանց իրագործման ճանապարհները

1SQ-ի հետ համագործակցությունը շահավետ է

Խնայում ենք հաճախորդների ժամանակը, նյարդերը և գումարները

Պրոֆեսիոնալ մասնագետներից ձևավորված թիմի առկայությունը թույլ է տալիս մեր գործընկերներին չներգրավել լրացուցիչ մարդկային ռեսուրսներ

Օրենսդրական դաշտի լիարժեք իմացությունը հնարավորություն է տալիս մեր գործընկերներին տրամադրել ամբողջական և լիարժեք խորհրդատվություն՝ ապահովագրված գործունեություն իրականացնելու համար

Սերտ համագործակցում ենք պետական գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ապահովում ենք օրենքով նախատեսված բոլոր պահանջների կատարումը ճիշտ և ժամանակին

Տարիների կուտակած փորձն ու վստահությունը հնարավորություն են տալիս շահավետ համագործակցության եզրեր գտնել ֆինանսական ընկերությունների հետ

Գերազանց տիրապետելով ներդրումային շուկայի տենդենցներին՝ կանխատեսում ենք շուկայի զարգացման հեռանկարները և առաջարկում համապատասխան լուծումներ

Դեպի վեր