
Բնակարաններն առանձնանում են իրենց յուրահատուկ դիզայներական նախագծային լուծումներով և յուրաքանչյուրը ունի հարմարավետ պատշգամբ, որից հնարավորություն է ընձեռվում վայելել Երևանը տարվա ցանկացած եղանակին: Շենքերի բնակելի հարկերից յուրաքանչյուրում տեղակայված են 52 քմ մակերեսից մինչև 128 քմ մակերես ունեցող մեկից մինչև չորս սենյականոց բնակարաններ: Մեծ մակերես ունեցող բոլոր բնակարաններն ունեն երկու սանհանգույց: