Շենքի առաջին հարկում գտնվում են 38.3քմ, 74.7քմ, 75.5քմ և 189.8քմ մակերեսներով հասարակական նշանակության տարածքներ, որոնք ունեն մեծ ցուցափեղկեր, բարձրակարգ թերմոալյումինե շրջանակներով և մոտ չորս մետր բարձրություն: Մոնտաժված են ջրամատակարարման և ջրահեռացման խովովակները:

II –ից XV հարկերից յուրաքանչյուրում նախագծված են 47քմ-147քմ մակերեսներով բնակարաններ:

XVI հարկում (Պենտհաուս) տեղակայված են երկու Պրեմիում դասի բնակարաններ, որոնք ունեն 200քմ մակերես

Բնակարանների արտաքին պատերը բաղկացած են երկշերտ պեմզաբլոկներից համապատասխանաբար 20 և 10 սմ հաստություններով, ևս 5սմ բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ, արտաքին երեսպատման և ներքին հարդարման շերտերից, որի արդյունքում արտաքին պատերի հաստությունը կազմում է մոտ 40 սմ:

Բնակարանների արտաքին երեսպատումը՝ էներգախնայող, օդափոխող երեսպատում։

Բնակարանների մեծ մասն ունեն առանձին խոհանոցներ:

Դեպի վեր