1SQ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ։ 7 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերով ժամանակակից, պրեմիում դասի համալիր է 40 բնակարններով, որոնք առանձնանում են իրենց պանորամային տեսարանով դեպի՝ Կիևյան կամուրջ, Հրազդանի կիրճ և Արարատ լեռ։ Համալիրը տեղակայված է Երևանի ամենանշանակալի և էկոլոգիապես մաքուր հատվածներից մեկում՝ Հրազդանի կիրճի հենց լանջին, Կիևյան կամրջի և ՍԱՍ սուպերմարկետի անմիջական հարևանությամբ, Բարբյուսի 66 հասցեում։ Վերջինս հանդիսանում է համալիրի առանցքային առանձնահատկություններից մեկը՝ մոտ է բոլոր կոմունիկացիոն ուղիներին, կարևորագույն ենթակառուցվածքներին (Մարզահամերգային համալիր, Կիևյան կամուրջ, Թումոյի այգի, Դալմա Մոլլ, Մետրո, ՍԱՍ սուպերմարկետ, ռեստորաններ և այլն), ինչը թույլ է տալու ապագա գնորդին բնակարանն օգտագործել նաև որպես բարձր եկամտաբերությամբ ներդրումային գույք։ Նորակառույցների շարքում համալիրն առանձնանում է իր ժամանակակից ճարտարապետությամբ։ Շենքի ճակատային հատվածի հիմնական մասը ապակյա է։ Համալիրում նախատեսված է 2 ստորգետյա ավտոկայանատեղի, 2 կոմերցիոն նշանակության և 6 բնակելի հարկեր։ Համալիրում և նրա սպասարկման տարածքում նախատեսված է՝ ընդունարան, սպասասրահ, 24/7 կոնսիերժ ծառայություն:
Կարդալ