Մենք կառավարում ենք լավագույն նախագծերը

Dalan Technopark -ում մեկնարկել է կառուցապատման առանցքային փուլերից մեկը՝ ինժեներական ենթակառուցվածքների ներդնումը։

Ոլորտի առաջատար ընկերություններ Consel-ը և Meppers • მეპერსი -ը կիրականացնեն ինժեներական համակարգերի մատակարարման և մոնտաժման աշխատանքները։

Մեր դերակատարությունը, որպես նախագծի կառավարում իրականացնող կազմակերպություն, կայանում է նրանում, որ ուղեկցենք կառուցապատման գործընթացը բոլոր փուլերում, ապահովենք մրցույթների թափանցիկ իրականացում, գործընկերների ճիշտ ընտրություն և ապահովենք առաջացող հարցերի արդյունավետ լուծում։

Համոզված ենք, որ մեր գործընկերների մասնագիտական փորձն ու գիտելիքները թույլ կտան ապահովել բարձրակարգ ինժեներական լուծումներ, որոնք երաշխավորում են շենքի հուսալիությունն ու արդյունավետությունը երկար տարիներ։

Կիսվել
Դեպի վեր