Պարտատոմսերի թողարկման առիթով կազմակերպված պաշտոնական ասուլիսի ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի ներդրումային շուկայի այս նշանակալի իրադարձության մանրամասները։

Պարտատոմսերի թողարկումը նախագծի կայունության և վստահության կարևոր ցուցիչ է․ այն ընդգծում է Dalan Technopark-ի ազգային և տարածաշրջանային նշանակությունը՝ թե՛ բիզնեսի, թե՛ ներդրումային տեսանկյունից։

1SQ-ն, որպես Dalan Technopark նախագծի կառուցապատման կառավարում իրականացնող ընկերություն, հետևողականորեն ներդնում է պրոֆեսիոնալ մոտեցումներ խոշորածավալ շինարարական և ներդրումային նախագծերի կառավարման գործընթացում։

1SQ-ի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը ֆինանսական կառավարումն ու ուղեկցումն է, որը ներառում է ռազմավարական պլանավորում, բյուջեի կառավարում, ռիսկերի գնահատում և նախագծերի կայուն զարգացման համար արդյունավետ գործիքների կիրառություն։

Հենց այս քաղաքականության շրջանակում էլ իրականացվել է Dalan Technopark-ի պարտատոմսերի թողարկումը։ Պարտատոմսերի տեղաբաշխումը դարձել է նախագծի համալիր ֆինանսական ռազմավարության մի մասը՝ հնարավորություն տալով նպաստավոր պայմաններով ապահովել լրացուցիչ ներդրումային հոսքեր՝ ինչպես ներդրողների, այնպես էլ նախագծի համար։
Պարտատոմսերի թողարկումը փաստում է, որ Dalan Technopark նախագիծը հաջողությամբ անցել է ֆինանսական աուդիտ, ինչը նշանակում է, որ.
նախագիծը համապատասխանում է թափանցիկության և վստահելիության պահանջներին,
ունի կայուն ֆինանսական մոդել,
վստահություն է առաջացնում թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ անհատ ներդրողների շրջանում։
1SQ-ի համար հիմնարար սկզբունքը մնում է անփոփոխ․ յուրաքանչյուր որոշում կայացվում է գործընկերների և պատվիրատուների շահերից ելնելով։
Պարտատոմսերի թողարկումը այդ ռազմավարության հերթական քայլն է՝ ուղղված վստահության ամրապնդմանը, ֆինանսավորման կայուն ապահովմանը և երկրի ամենամասշտաբային նախագծերից մեկի արագացված իրագործմանը։
Տեղաբաշխող՝ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ
Պարտատոմս ձեռք բերելու համար անցե՛ք հետևյալ հղումով և բացե՛ք հաշիվ. https://cubeinvest.am/account/create
Մանրամասները՝
