Կայացավ Real business conference-ի «Քաղաքաշինության զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկումը, որի նպատակն էր բացահայտել քաղաքաշինության՝ որպես տնտեսության լոկոմոտիվ ճյուղի զարգացման հեռանկարները։

Պանելային քննարկման համակազմակերպիչներն էին Հայ գործարարների ասոցիացիան, Մանթաշյանց գործարարների ակումբը և Big Projects ընկերությունը, մոդերացիան իրականացնում էր Կառուցապատողների հայկական ասոցիացիայի տնօրեն Գուրգեն Գրիգորյանը։

Ֆորումի ընթացքում 1SQ ընկերության հիմնադիր Արմեն Սաքապետոյանը խոսեց ոլորտի զարգացման հեռանկարների, առկա մարտահրավերների և դրանց հնարավոր լուծումների մասին։

Քննարկմանն անդրադարձ եղավ այնպիսի հարցերին, ինչպիսիք են կառուցապատման ոլորտում վերջին տարիներին գրանցված քանակական և որակական աճը, օրենսդրական կարգավորումների ազդեցությունը և ներդրումային միջավայրի գրավչության բարձրացումը։

Կիսվել
Դեպի վեր