Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իր գործընկերների հետ այցելել էր 1SQ-ի կողմից կառավարվող ամենախոշոր նախագծի՝ Dalan Technopark-ի շինարարության հրապարակ:

Այցի ժամանակ 1SQ ընկերության տնօրեն Հայկ Բագրատունին խոսեց նախագծի բացառիկության և շինարարության ընթացքի մասին․

« Dalan Technopark -ը մեր յուրահատուկ նախագծերից մեկն է, այն ստեղծվում է միջազգային մի շարք չափանիշների խստիվ պահպանմամբ՝ մասնավորապես Հայաստանում ԱՌԱՋԻՆ և ՄԻԱԿ շինությունն է, որի նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվում են միաժամանակ LEED-ի և BOMA-ի պահանջներին համապատասխան։

Տեխնոպարկն ունենալու է 3000 օֆիսային աշխատատեղ և 40,000 քմ գրասենյակային տարածք։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ Դալանի հարկերից մի քանիսն ունենալու են 4500 քմ մակերես, ինչը նախատեսված է 350 աշխատակցի համար և կարող է համախմբել մեկ ընկերության աշխատակիցներին նույն հարկում։

Շինարարությունն ընթանում է բավականին ակտիվ տեմպերով, ինչի շնորհիվ մենք առաջ ենք անցել մեր նախագծած գրաֆիկից»։

Այցի մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել
Դեպի վեր